Թափուր աշխատատեղ

 

Ջերմագազամատակարարման և օդափոխության (HVAC), ջրամատակարարման և ջրահեռացման ճարտարագետ:

 

«Պրոֆմոնտ» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում ջերմագազամատակարարման և օդափոխության (HVAC), ջրամատակարարման և ջրահեռացման ճարտարագետի՝ իր թիմին միանալու և միասին երկարաժամկետ աշխատելու համար:

 

Հիմնական պարտականությունները`

  • Տարբեր նշանակության շինությունների ինժեներական համակարգերի նախագծում  Autocad կամ Archicad ծրագրերի  միջոցով: Պրոֆմոնտ ՍՊԸ-ն իրականացնում է հետևյալ շինությունների նախագծում՝ բիզնես կենտրոններ, բնակելի շենքեր, սպորտային կենտրոններ, հյուրանոցային համալիրներ և այլն
  • Օգտագործվող սարքավորումների և նյութերի ծավալաթերթի կազմում
  • Մոնտաժային աշխատանքների վերահսկողություն և ղեկավարում 

 

Պահանջվող որակավորումներն են՝

  • Բարձրագույն կրթություն համապատասխան մասնագիտությամբ
  • Autocad /Archicad ծրագրերի իմացություն
  • Համակարգչային ծրագրերի իմացություն (MS office)
  • Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն
  • Աշխատանքային փորձ՝ առնվազն 2 տարի
  • Արագ որոշումներ կայացնելու ունակություն
  • Բարձր պատասխանատվության զգացում
  • Թիմային աշխատելու ունակություն
  • Ցանկություն՝ կատարելագործվելու, ավելացնելու գիտելիքները և փորձը

 

Աշխատավարձը՝ բարձր:

Ցանկացողները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը հայերեն լեզվով հետևյալ էլ. փոստին՝  profmont.official@gmail.com կամ զանգահարել 060 524040 և 096 524040 հեռախոսահամարներով: