ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ

 

Ջրամատակարարումը և ջրահեռացումը իրենցից ներկայացնում են ինժեներական կառույցների ամբողջություն, որոնք նախատեսված են օգտագործողներին անխափան տաք և սառը ջրամատակարարման ապահովման և կեղտաջրերի հեռացման համար:

 

«Պրոֆմոնտ» ընկերությունը ունի տարբեր կառույցներում (բնակելի շենքերում, բիզնես կենտրոններում, հյուրանոցներում, առանձնատներում և այլն) ջրամատակարարման համակարգերի նախագծման և կառուցման հարուստ փորձ:

 

«Պրոֆմոնտ» ընկերությունը հաճախորդներին առաջարկում է՝

 

  • ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի և կոյուղու նախագծում և կառուցում
  • անհրաժեշտ սարքավորումների, խողովակների և կցամասերի գնում անմիջապես տեղական և միջազգային արտադրողներից
  • համակարգի հետագա սպասարկում:

 

Օգտագործման նպատակից ելնելով ջրամատակարարման համակարգերը լինում են հետևյալ տեսակների՝

 

  • խմելու ջրի մատակարարում
  • հակահրդեհային համակարգերի ջրամատակարարում
  • արտադրա-տնտեսական ջրամատակարարում
  • ոռոգման ջրի մատակարարում: