ՆԱԽԱԳԾՈՒՄ

 

«Պրոֆմոնտ» ընկերությունը իրականացնում է վարչական շենքերի, բիզնես կենտրոնների, արտադրական շենքերի, պահեստների, բնակելի շենքերի, գյուղական օբյեկտների եւ այլ շինությունների ինժեներական համակարգերի նախագծման համալիր աշխատանքներ՝

 

  • ներքին ինժեներական համակարգերի նախագծում (ջեռուցման, հովացման և օդափոխության համակարգերի, ջրամատակարարման, ջրահեռացման և կոյուղու, ներքին էլեկտրական ցանցերի և այլն)
  • ինժեներական կառույցների նախագծում (կաթսայատներ, չիլերներ, պոմպակայաններ, էլեկտրական ցանցեր և այլն):

Նախագծային աշխատանքների կատարումը բաժանվում է հետևյալ փուլերի՝

 

  • իրականացվող աշխատանքների ծավալի և արժեքի գնահատում
  • նախագծային աշխատանքների տեխնիկական առաջադրանքի կազմում
  • պայմանագրի կնքում
  • նախագծային աշխատանքների իրականացում
  • համապատասխան փաստաթղթերի կազմում և հանձնում պատվիրատուին
  • վերահսկողություն մոնտաժի իրականացման ընթացքում: