ՀԱԿԱՀՐԴԵՀԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ

 

Հակահրդեհային համակարգերի կառուցման նպատակն է պաշտպանել մարդկանց և ընկերության գույքը հրդեհի առաջացման վտանգից, ինչպես նաև նվազագույնի հասցնել հրդեհի հետևանքները:

Հակահրդեհային համակարգերը պետք է լինեն հուսալի, հասանելի օգտագործման համար և ապահովեն անվտանգություն այնքան ժամանակ, որն անհրաժեշտ է մարդկանց տարհանումը կազմակերպելու համար:

 

Հակահրդեհային համակարգերը լինում են հետևյալ տեսակների՝

  • ծխահեռացման համակարգեր
  • հակահրդեհային համակարգեր
  • ազդանշանային համակարգեր

 

«Պրոֆմոնտ» ընկերությունը իրականացնում է վերոնշյալ համակարգերի նախագծա-նախահաշվային աշխատանքները, մոնտաժը և հետագա սպասարկումը:

 

Մեր աշխատանքի սկզբունքներն են՝

  • հակահրդեհային համակարգերի լուծումների մի քանի տարբերակի առաջարկում նախագծման փուլում
  • սարքավորումների գնում անմիջապես արտադրողներից և ներմուծում
  • մոնտաժային աշխատանքների կատարման ընթացքում աշխատակիցների անվտանգության ապահովում
  • կատարված աշխատանքների բարձր որակ
  •  համակարգի կառուցման ողջամիտ ժամկետներ
  • հետագա սպասարկում: