ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ

 

Ներքին էլեկտրական ցանցերը ինժեներական համակարգերի անբաժանելի մասն են կազմում:

 

«Պրոֆմոնտ» ընկերությունը ներքին էլեկտրական ցանցերի նախագծա-նախահաշվային և մոնտաժային աշխատանքների իրականացման հարուստ փորձ ունի: Մեր մասնագետները կարճ ժամանակահատվածում կկազմեն և կիրականացնեն էլեկտրականության անցկացման ամենաբարդ նախագծերը:

 

Յուրաքանչյուր նախագծման աշխատանքի իրականացման ժամանակ մենք ցուցաբերում ենք անհատական մոտեցում և թիմային աշխատանք, միաձուլելով ոլորտի ամենաբարձր որակավորում ունեցող մասնագետներին:

 

Ներքին էլեկտրական ցանցերը կառուցելիս մենք առաջին հերթին հաշվի ենք առնում վերջնական սպառողների հարմարավետությունը: Դիտարկում ենք մի շարք հանգամանքներ՝ շինության առանձնահատկությունները, նպատակը, սպառողների կողմից օգտագործվող բոլոր էլէկտրական սարքավորումները, առավելագույն հարմարավետություն ապահովելու համար:

 

 

«Պրոֆմոնտ» ընկերությունը հաճախորդներին առաջարկում է՝

 

  • ներքին էլեկտրական ցանցերի համակարգերի նախագծում և կառուցում
  • սարքավորումների գնում արտադրողներից և ներմուծում
  • համակարգի հետագա սպասարկում:

 

Մենք ապահովում ենք՝

 

  • ներքին էլեկտրական ցանցերի արդյունավետ լուծումներ
  • կատարված աշխատանքների բարձր որակ
  •  համակարգի աշխատանքի երկարակեցություն
  • ընթացիկ խնդիրների առաջացման դեպքում՝ խնդրի արագ բացահայտում և շտկում: