ՉԻԼԵՐՆԵՐ

«Պրոֆմոնտ» ՍՊԸ-ն առաջարկում է չիլերների և չիլերային համակարգերի նախագծում և տեղադրումը:

Չիլերները խոշոր շինություններում հանդիսանում են հովացման համակարգերի հիմնական բաղկացուցիչ մասը: «Պրոֆմոնտ» ՍՊԸ-ն՝ ըստ հովացման համակարգի պլանի իրականացնում է համապատասխան չիլերի ընտրություն հաշվի առնելով մի շարք չափանիշներ, որոնցից են հզորությունն ու կատարողականությունը:

 

Չիլերների ընտրության ժամանակ մեր բարձր որակավորում ունեցող մասնագետները խորհուրդ կտան Ձեր շինությանը առավել համապաստախան չիլերներ և խորհուրդ կտան տվյալ պրոեկտի շրջանակում որ արտադրողի սարքավորումը ձեռք բերել:

 

Կան չիլերների մի շարք տեսակներ, որոնցից առավել կարևորները բերված են ստորև.

 

կոնդենսատորի հովացման տեսակից ելնելով չիլերները լինում են՝

  • օդային հովացմամբ
  • ջրի միջոցով հովացվող;

 

կոնդենսատորի օդափոխության կառուցվածքից ելնելով բաժանվում են՝

  • առանցքային օդափոխությամբ
  • կենտրոնական օդափոխությամբ;

    աշխատանքի ռեժիմից ելնելով՝

  • չիլերներ, որոնք աշխատում են միայն հովացման ռեժիմով
  • չիլերներ, որոնք աշխատում են ջեռուցման և հովացման ռեժիմներով
  • չիլերներ՝ կոնդենսատորի վերաշրջանառու գործառույթով;

 

աղմուկի մակարդակից ելնելով՝

  • ստանդարտ  կատարմամբ
  • ցածր աղմուկի կատարմամբ:

 

«Պրոֆմոնտ» ՍՊԸ-ն իրականացնում է ընտրված չիլերի ներմուծումը՝ հոգալով պատվիրատուների տնտեսման մասին: Ընկերությունը երաշխավորում է չիլերների անխափան աշխատանքը և պատրաստ է իրականացնել համակարգի հետագա սպասարկում: