ՋԵՌՈՒՑՈՒՄ

 

«Պրոֆմոնտ» ընկերությունը ունի տարբեր շինություններում (բնակելի շենքերում, բիզնես կենտրոններում, հյուրանոցներում, առանձնատներում և այլն) ջեռուցման համակարգերի կառուցման հարուստ փորձ:

 

Ընկերությունը հաճախորդներին առաջարկում է՝

  • ջեռուցման համակարգերի նախագծում
  • սարքավորումների գնում արտադրողներից և ներմուծում
  • համակարգի մոնտաժային աշխատանքների իրականացում
  • կատարված աշխատանքների բարձր որակ
  • ջեռուցման համակարգի կառուցման ողջամիտ ժամկետներ
  • համակարգի հետագա սպասարկում:

 

Ջեռուցման համակարգը բաղկացած է մի շարք էլեմենտներից, որոնք անհրաժեշտ են ջեռուցվող տարածքում ջերմության ստացման, փոխանցման և պահպանման համար:

Ջեռուցման համակարգերը լինում են կենտրոնացված և տեղային:

Կենտրոնացված ջեռուցման համակարգերը նախատեսված են մի քանի շինությունները մեկ ջերմային կենտրոնից ջեռուցելու համար և իրենց հերթին բաժանվում են մի քանի տեսակի: Տվյալ դեպքում ջեռուցման ամբողջ համակարգը տեղադրվում է շինությունից դուրս:

 

Տեղային համակարգերը իրենց հերթին գտնվում են հենց ջեռուցվող շինության ներսում: Տեղային ջեռուցման համակարգերը ևս բաժանվում են մի քանի տեսակի:

 

Մեր թիմը կօգնի պատվիրատուներին ընտրել իրենց շինության համար համապատասխան համակարգը, դրա բաղկացուցիչ մասը կազմող սարքավորումները, կկատարի ջեռուցման հետ կապված բոլոր աշխատանքները, ինչպես նաև հետագա սպասարկումը: