ՊՈՄՊԱԿԱՅԱՆ

 

«Պրոֆմոնտ» ընկերությունը առաջարկում է ժամանակակից և բարձր արդյունավետություն ունեցող պոմպակայանների կառուցում: Պոմպակայանները շինության ինժեներական ամենաբարդ ու կարևոր կառույցներից են: Պոմպակայնները ապահովում են ջրամատակարարման և ջրահեռացման, ինչպես նաև հակահրդեհային համակարգերի անխափան աշխատանքը:

 

Պոմպակայանների կառուցման համար մենք իրականացնում ենք՝

 

  • նախագծային և գնահատման աշխատանքներ՝ հասկալանու համար պոմպերի հզորությունը, նշանակությունը և արտադրողականությունը
  • սարքավորումների (պոմպերի, ավտոմատացման համակարգերի և այլն) ընտրություն
  • մոնտաժային աշխատանքներ
  • պոմպակայանի փորձարկում և գործարկում
  • հետագա սպասարկում:

 

Ըստ նշանակության պոմպակայանները լինում են՝

 

  • Արդյունաբերական
  • Կենցաղային

 

Արդյունաբերական նշանակության պոմպակայանները հիմնականում օգտագործվում են արդյունաբերական կենտրոններում, մի քանի շինություններից բաղկացած բիզնես կենտրոններում, հյուրանոցային համալիրներում  և նմանատիպ այլ կառույցներում՝ հնարավորություն տալով շրջանառել մեծ ծավալով հեղուկ: Իսկ տվյալ համակարգերում  հիմնականում օգտագործվում են ցիրկուլացիոն պոմպերը:

 

Կենցաղային պոմպակայանները  տեղադրվում են ավելի փոքր շինություններում և առանձնատներում:

Մեր մասնագետները ունեն հարուստ փորձ պոմպակայանների նախագծման, կառուցման և սպասարկման ոլորտներում և պատրաստ են կյանքի կոչել անգամ ամենաբարդ նախագծերը: