«ՓՐԱՅՄ ՀՈԼ» ՌԵՍՏՈՐԱՆ

Ինժեներական համակարգերի նախագծումն ու կառուցումը շատ կարեւոր դեր են խաղում ռեստորանային բիզնեսի զարգացման գործում: Արդեն երկար ժամանակ ճաշելը զուտ ֆիզիոլոգիական պահանջ չե, դա մի արարողակարգ է նախասիրությունների լայն ընտրությամբ: Հաճախորդների նախասիրությունները վերաբերվում են ոչ միայն համեղ ուտեստներին և սպասարկման որակին, այլ նաև ռեստորանի մթնոլորտին:

 

«Պրոֆմոնտ» ընկերությունը ստեղծում է հարմարավետ պայմաններ «Փրայմ Հոլ» ռեստորանային համալիրի հաճախորդների հանգստի համար, այն ապահովելով պատշաճ նախագծվաց և կառուցված ներքին ինժեներական կոմունիկացիաներով:

 

Ռեստորանի օդափոխության նախագծումը բավականին բարդ գործընթաց է, որը պահանջում է փորձառու մասնագետների ներգրավում: Ռեստորանների օդափոխության համակարգերի նախագծման յուրահատուկ առանձնահատկություններից է՝ տարբեր տեսակի գոտիների առկայությունը, որը պահանջում է անհատական օդորակման պայմաններ` խոհանոց, սրահ, սանհանգույց, տեխնիկական սենյակներ և այլն: Յուրաքանչյուր գոտու համար ընտրվում է համապատասխան օդափոխության համակարգը `ստեղծելով անհրաժեշտ օդի որակը: