Կազմակերպության մասին

 

«Պրոֆմոնտ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2012 թվականին:

 

Իր գործունեության ընթացքում ընկերությունն դարձել է առաջատար ինժեներական ընկերություններից մեկը, հաստատել է ամուր կապեր եւ ձեռք է բերել ինչպես տեղական, այնպես էլ միջազգային կազմակերպությունների եւ շինարարական ընկերությունների վստահությունը: Մեր կողմից կառուցվել են այնպիսի հաստատությունների ինժեներական համակարգեր, ինչպիսիք են Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցը, «Royal» ժամանցի կենտրոնը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի սպորտային ավանը, «Ռիվեռա» բնակելի թաղամասը, բազմաբնակարան բնակելի շենք, «Փրայմ Հոլլ» ռեստորանը, ջերմոցներ Հրազդան քաղաքում, Վրաստանի խորհրդարանի շենքը և Արդարադատության տունը և այլն: Ընկերությունն անընդհատ մասնակցում է ոլորտին վերաբերվող միջազգային ցուցահանդեսների, որի շնորհիվ իր հաճախորդներին է ներկայացնում լուծումներ՝ համաշխարհային շուկայում բարձր համբավ վայելող արտադրողների կողմից:

 

Ընկերությունն առաջարկում է ինժեներական կոմունիկացիաների կառուցման համալիր լուծումներ: Մենք իրականացնում ենք նախագծում և մոնտաժ՝ 

 

  • ջեռուցման համակարգերի
  • ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի
  • օդափոխության համակարգերի
  • անվտանգության համակարգերի
  • ներքին էլեկտրական ցանցերի
  • կաթսայատների
  • չիլերների
  • պոմպակայանների
  • հակահրդեհային համակարգերի
  • ավտոմատ ոռոգման  համակարգերի,

 

սանիտարական սարքերի ներմուծում և տեղադրում,

 

ինժեներական համակարգերի սպասարկում:

 

«Պրոֆմոնտ» ՍՊԸ-ն  ՀՀ ամենաարագ զարգացող ընկերություններից մեկն է, որի աշխատանքի հիմքում ընկած են՝

 

  •  ոլորտում ամենաբարձր որակավորում ունեցող մասնագետների խումբը
  •  առաջարկվող ծառայությունների ցանկի անընդհատ ընդլայնումը
  • ոլորտում  ներկայացվող նորարարությունների յուրացումը
  •  պատվիրատուների իրական պահանջների բացահայտումը
  • միջազգային արտադրողների և ինժեներական կազմակերպությունների հետ համագործակցությունը:

 

Ընկերության առաքելությունն է՝

 

Դառնալ ՀՀ առաջատար ինժեներական ընկերությունը, որը կօժանդակի մարդկանց՝ որակյալ բնակարաններ և աշխատանքային միջավայր ունենալու պահանջի բավարարմանը, կստեղծի նոր աշխատատեղեր, կնպաստի ոլորտում բարձրակարգ մասնագետների ուսուցմանը և կապահովի բարեկեցիկ կյանք ընկերության աշխատակիցների համար:

 

Մեր ընկերությունն առանձնանում է՝

 

  • ինժեներական համակարգերի կառուցման աշխատանքների կոմպլեկտ լուծումներ առաջարկելով՝ սկսած նախագծման աշխատանքներից մինչև հետսպասարկում
  • թիմային աշխատանքով
  • բարձր որակավորում ունեցող ինժեներների և մասնագետների խմբով
  • ինժեներական համակարգերի կառուցման հարուստ փորձով ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս
  • ինժեներական համակարգերի նախագծման  և կառուցման ղեկավարման ունակություններով և փորձով
  • աշխատանքի բարձր արդյունավետությամբ
  • շինարարական ուրույն մշակույթով, որի հիմքում ընկած են աշխատակիցների անվտանգությունը և կազմակերպվածությունը
  • կառուցված համակարգերի հետագա 24-ժամյա սպասարկումով: