«Պրոֆմոնտ» ընկերությունն իրականացնում է ք. Երևան Դ. Անհաղթ 17 հասցեում կառուցվող բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի ինժեներական ենթակառուցվածքների մոնտաժային աշխատանքները: Այս նախագծում մենք իրականացնում ենք՝
- ջրամատակարարման և ջրահեռացման ներքին ցանցերի նախագծային և մոնտաժային աշխատանքները
- ջրամատակարարման և ջրահեռացման արտաքին ցանցերի նախագծային և մոնտաժային աշխատանքները
- բնական օդափոխության, ավտոկայանատեղի օդափոխության և ծխահեռացման նախագծային և մոնտաժային աշխատանքները
- հակահրդեհային համակարգի նախագծային և մոնտաժային աշխատանքները
- պոմպակայանի նախագծային և մոնտաժային աշխատանքները
- էլեկտրամատակարարման նախագծային և մոնտաժային աշխատանքները
Տվյալ նախագծի շրջանակում մենք օժանդակել ենք պատվիրատուին ստանալ մի շարք փաստաթղթեր և շինթույլտվություններ պետական մարմինների կողմից: