Ուսումնա-սպորտային համալիր

 

Կրթությունը եւ ֆիզիկական կուլտուրան մարդկային բնույթի բարելավման եւ հասարակության զարգացման գործոններն են: Դրանց հիման վրա ձեւավորվում է հոգեպես եւ ինտելեկտուալ զարգացած անձ, որը կարողանում է դրսեւորել մարդկային ամենաբարձր հատկանիշները, մեծանում է երկրի ուժն ու անվտանգությունը:

 

Մեր ընկերությունը իրականացնում է Երեւան քաղաքում կառուցվող մեծ ուսումնա-սպորտային համալիրի ներքին ինժեներական համակարգերի նախագծման եւ շինարարության աշխատանքները: Համալիրն ունենալու է մանկապարտեզ նախատեսված 250 մանուկների համար, 950 տեղանոց դպրոց, ինչպես նաեւ փակ լողավազան եւ խաղահրապարակ մինի ֆուտբոլի, պարի եւ մարտարվեստի համար, ունիվերսալ խաղային գոտի, 85 ավտոմեքենայի ստորգետնյա կայանատեղի: Կառուցվում է նաև առաջին սահադաշտը Հայաստանում, որի դռները միշտ բաց կլինեն անկախ եղանակային պայմաններից: Սահադաշտի կառուցումը վստահված է "Պրոֆմոնտ" ընկերության բարծր որակավորում ունեցող ինժեներներին: Պրոյեկտին համաձայն համալիրը կկարողանա օրական ընդունել ավելի քան 2000 մարդ: Համալիրին սպասարկելու նպատակով նախատեսվում է ստեղծել ավելի քան 230 աշխատանքային տեղ:

 

Մենք հպարտ ենք այն աշխատանքով, որն արդեն կատարվել է եւ ներդնում ենք առավելագույն էներգիա, ուժ, պրոֆեսիոնալիզմ նման պատասխանատու եւ բարդ գործը ավարտին հասցնելու նպատակով: