Ցանկացած ինժեներական օբյեկտում ջեռուցման և ջրամատակարարման կառուցումը բավականին բարդ գործընթաց է: Կաթսայատան նախագծումը այս դեպքում կարեւորագույն գործոններից մեկն է: Որպես այդպիսին, շինության ստեղծման ծրագիր չկա: Ամեն ինչ նախագծվում է հաշվի առնելով հաճախորդի ցանկությունները եւ հիմնվելով գործող օրենսդրության նորմերին եւ կանոններին, այդ պատճառով կաթսայատների նախագծումը, կառուցումը եւ հետագա սպասարկումը վստահվում է պրոֆեսիոնալներին:
Առաջին հայացքից հնարավոր չէ «ամենագեղեցիկ» ածականը կիրառել կաթսայատուն նկարագրելու համար: Սակայն Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում տեղակայված Շպիտելաու կաթսայատունը ապացուցում է հակառակը: Նայելով կաթսայատանը դժվար է գուշակել, թե ինչ է գտնվում շենքի ներսում: Այս կաթսայատունը կառուցվել է 1971 թ. Դանուբի ջրանցքի ափին և դարձել է հզորությամբ երկրորդ ջերմային էներգիա արտադրողը Վիեննայում: Մինչեւ 1987 թ. Շպիտելաու կաթսայատունը չի տարբերվել հատուկ գեղեցկությամբ, սակայն հրդեհ բռնկվելուց հետո կաթսայատան սեփականատերերը ստիպված եղան մտածել շենքի արտաքին տեսքի մասին:
Կաթսայատան վերակառուցումը իրականացվել է 1988 - 1992 թթ.: Նախագիծը մշակվել է ճարտարապետ Ֆրիդենսրայխ Հունդերտվասերի կողմից: Կաթսայատունը վերանորոգման արդյունքում դարձավ արվեստի, բարձր տեխնոլոգիաների եւ էկոլոգիայի ներդաշնակ սիմբիոզ: Այժմ կաթսայատունը Վիեննայի հայտնի տուրիստական գրավչություններից մեկն է: Կաթսայատան վառելիքը ջեռուցում ապահովելու համար նույնպես ոչ ստանդարտ է. այնտեղ օգտագործվում է քաղաքի աղբը և թափոնները:
Վիեննայի 60000 բնակարաններ ստանում են ջեռուցում Շպիտելաու կաթսայատանը այրված աղբից: