Օլիմպիական ավան
«Պրոֆմոնտ» ՍՊԸ-ն՝ հանդիսանալով Հայաստանի առաջատար շինարարական ընկերություններից մեկը ինժեներական համակարգերի նախագծման և կառուցման ոլորտում, իրականացրել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի սպորտային և ադմինիստրատիվ կենտրոնի՝ «Օլիմպավան»-ի կառուցումը:
«Օլիմպավան» սպորտային կենտրոնը Հայաստանի խոշորագույն մարզական կենտրոնն է, որն ունի 7500 քմ մակերես: Կենտրոնը բաղկացած է՝
- ադմինիստրատիվ մասնաշենքից,
- սպորտային մասնաշենքից՝ նախատեսված ըմբշամարտ, ձյուդո, թեքվանդո, բռնցքամարտ և ծանրամարտ սպորտաձևերի հավաքական թիմերի մարզումների համար,
- լողավազանի և խաղային մարզադահլիճի մասնաշենքից և
- 350 մարզիկների համար նախատեսված հյուրանոցային համալիրից:
Կենտրոնում կան նաև դահլիճներ՝ խորհրդակցությունների, մամլո ասուլիսների համար, ռեստորան՝ հատուկ ճաշացանկով, սրճարան՝ այցելուների համար:
Համալիրի կառուցման աշխատանքները մեր ընկերության կողմից սկսվել են 2014թ. և ավարտվել 2016թ.: Աշխատանքները ներառել են՝
- Կենտրոնի ինժեներական համակարգերի նախագծում
- Ջեռուցման և հովացման համակարգերի մոնտաժ
- Օդափոխության և օդորակման համակարգերի մոնտաժ
- Ջրամատակարարման, ջրահեռացման և կոյուղու կառուցում
- Պոմպակայանների և չիլլերների կառուցում
- Սանիտարական սարքավորումների ներմուծում և մոնտաժ
«Պրոֆմոնտ» ընկերությունն ապահովում է նաև կենտրոնի 24-ժամյա սպասարկումը: